Տիբեթի ինքնավար շրջանի մայրաքաղաք Լհասում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտը՝ բուդդայական վանքը եւ Ջոկանգ տաճարը, հրդեհվել են, հաղորդում է «Սինա» տեղեկատվական պորտալը:
Հրդեհը սկսվել է փետրվարի 17-ի երեկոյան: Ներկայումս հրշեջները պայքարում են հրդեհի դեմ, բռնկման պատճառը դեռ հայտնի չէ: Հրդեհի բարդության աստիճանը գնահատվում է որպես համեմատաբար բարձր: Նշվում է, որ վանքի տանիքը կարող է վնասվել:
Համացանցում հրապարակված լուսանկարներում երեւում է կրակով բռնկված շենքը: Տուժածների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում:
Ջոկանգ վանքը, որի շինարարությունը սկսվել է 639 թվականին, համարվում է Լհասի հոգեւոևր կենտրոնը եւ Տիբեթի ամենասուրբ վայրը, ասյտեղ են գալիս բազմաթիվ ուխտագնացներ եւ օտարերկրացի զբոսաշրջիկներ:
2000 թվականին Ջոկանգ վանքը պաշտոնապես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: