News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ավստրալական Bangor Vineyard Shed ֆերմայի սեփականատերը, որտեղ գինու համտեսում է անցկացվում, վագրային օձի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որը նպատակ էր դրել բավական բարդ հնարք կատարելու՝ ցանկապատի բարակ մետաղալարի վրայով անցնել, հայտնում է My Planet-ը:

Հոլովակում երեւում է, որ օձը շատ է ցանկանում սողալ մետաղալարի վրայով, հասնելով սյուներից մեկին, նա համարյա ընկնում է, բայց վերջին պահին հավաքվում է եւ շարունաում է ճանապարհը:

 «Հավանաբար երբ դուք օձ եք, ապա հրաշալի է ժամանակ առ ժամանակ փոխել ձեր տեսակետը, սակայն տվյալ դեպքում դա նման է ցանկապատն անցնելու բավական անհարմար միջոցի», —Facebook-ում գրել ֆերմայի սեփականատերը Մեթ Դանբաբինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ