News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թութանհամոնի հավաքածուի մի մասը կուղարկվի արտասահմանյան շրջագայության, որը կտեւի 7 տարի: Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Հալեդ ալ Անանին:

Նա հստակեցրել է, որ «166 արտեֆակտները կցուցադրվեն աշխարհի 7 երկրներում՝ Լոս Անջելեսից սկսած (ԱՄՆ), որտեղ ցուցադրությունը կբացվի մարտի 23-ին», հայտնում է Egypt Independent պարբերականը:

Ինչպես նշել է եգիպտացի նախարարը, Թութանհամոնի դարաշրջանի հուշարձանների հավաքածուի մշտական տեղակայման վայրը Եգիպտական մեծ թանգարանն է. հավաքածուում 5 հազարից ավելի ցուցադրանմուշներ կան, որոց թվում՝ նախկինում երբեք չցուցադրվածներ: Թանգարանի բացումը նախատեսված է տարեվերջին: Հաղորդվում է, որ փարավոնի հանրահայտ ոսկե դիմակը, որը հայտնաբերվել է 1922 թվականին Լուքսորի դամբարանում, երկրից դուրս չի բերվի:

Այս ընթացքում ակտիվիստների խումբը Facebook-ում արշավ է սկսել ընդդեմ արժեքավոր արտեֆակտներն արտասահման տանելու՝ երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին կոչ անելով միջամտել եւ հետաքննություն նախաձեռնել արտասահմանում ցուցադրությունների կազմակերպման պատճառով: Եգիպտոսի հնագույն հուշարձանների եւ մշակութային ժառանգության վերահսկողության ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հավաքածուի արտասհամանյան ցուցադրությունների եկամուտը 50 մլն դոլար է գնահատվում, մինչդեռ դուրս բերվող հնությունների ապահովագրական արժեքը 600 մլն դոլարից ավելի է: Ստացվում է, որ մեկ արտեֆակտի ցուցադրման օրական եկամուտը կազմում է ընդամենր 116 դոլար, ինչը զգալիորեն ցածր է, քան աշխարհի թանգարաններում, հայտարարում են ակտիվիստները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ