News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին պահանջներ է ներկայացրել ֆրիստայլի բելառուս ներկայացուցիչ Անտոշ Կուշնիրի դատավարության առիթով, հայտնում է «Չեմպիոնատ» պորտալը:

«Մեր ֆեդերացիան փորձել է բողոք ներկայացնել, Փհյոնչհանում միջազգային ֆեդերացիայի իր գործընկերների հետ լավ, հաշտարար ձեւով խոսել: Պատասխանը, հասկանալի է, ինչպիսին էր: Ես ստիպված էի գիշերով տագնապ բարձրացնել ԱԳՆ-ում, գործի դնել Հարավային Կորեայում դեսպանատունը, անմիջապես կառավարական հեռագիր ուղարկել Բախին: Նրան մեղմորեն արտահայտել եմ այն ամենն, ինչ մտածել եմ: Մենք այս ամենը կհրանպարակենք, չեն թաքցնի: Արդեն ամբողջ սպորտային հանրությունը վրդովվել է, ազդանշաններ են ստացվում, որ սա նորմալ չէ:

Չեմ կարծում, որ մեր օգտին որոշումներ կընդունեն: Եթե այդ որոշումները չլինեն, ապա հետո… Նշանակում է, կարծում եմ, որ այս խոսակցությունը մյուսների եւ այն հարցերի հետ միասին, որոնք առաջացել են միջազգային սպորտում, պետք է տեղափոխել Միջազգային օլիմպիական կոմիտեի հարթակ: Այս 20 տարիներին, ինչ ես Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ եմ աշխատում, ոչ մի անգամ այդ նստաշրջաններին չեմ մասնակցել, սակայն կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է այնտեղ լինեմ, որպեսզի այս քնած քաղաքականացված թագավորությունը մի փոքր տեղից շարժեմ: Չափից ավելի լավ են ապրում: Այդ մադկանց նախ ըստ կարգի են բաժանում եւ սկսում են մեդալները բաժանել. ով քաղաքականապես ավելի ուժեղ է, նա էլ մեդալ է ստանում: Ասպես չպետք է լինի»,- հայտարարե լ է Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ