News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մանրակրկիտ հետաքննություն կանցկացնի ր կպարզի, թե ինչ հիմքերով է ԱՄՆ Հետաքննություններ դաշնային բյուրոն (ՀԴԲ) լրտեսել 2016 թվականին նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի օգնականներից մեկին՝ Քարթեր Փեյջին: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարար, երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Օտարերկրյա լրտեսությունը վերահսկելու մասին օրենքի հիման վրա պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանին ուղղված ցանկացած դիմումը պետք է լինի ճշգրիտ եւ հիմնավորված: Այս հարցին ուշադրություն կդարձվի, այս հարցը կուսումնասիրվի»,- ասել է նա:

Սեշնը անհրաժեշտ չի համարել առանձին հատուկ դատախազ նշանակել երկու տարի առաջ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցների լրտեսման ընթացքում ՀԴԲ-ի՝ իր լիազորությունների չարաշահման վերաբերյալ տվյալների հետաքննման համար:

«Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչը քրտնաջան կերպով զբաղվում է այս տեղեկատվության ստուգմամբ: Այդ աշխատանքը որոշ արդյունքներ արդեն տվել է»,- ասել է նախարար՝ հիշեցնելով, որ հենց իր գերատեսչությունն է Կոնգրեսին տրամադրել այն հաղորդագրությունները, որոնցով փոխանակվել են ՀԴԲ-ի հակահետախույզներ Փիթեր Ստրժոկն ու իրավաբան Լիզա Փեյջը:

Թրամփի վերաբերյալ անկողմնակալ կարծիքներ պարունակող SMS նամակագրությունը պատճառ էր հանդիսացել Ստրժոկի՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից Մոսկվայի՝ ԱՄՆ ընտրություններին միջամտության վերաբերյալ հետաքննությունից հեռացման համար:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ