News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ալիեւի հայտարարություննեը Երեւանի մասին չեն նպաստի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին: Փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Սակայն, նրա կարծիքով, այդ հայտարարություններին չպետք է հանգիստ վերաբերվել՝ համարելով, որ դրանք արվել են միայն ներքին լսարանի համար: «Լեհաստանում որոշակի օրենք է ընդունվում, որը դժգոհություն է առաջացրել` Իսրայելից մինչեւ ԱՄՆ: Ինչու՞ չի կարելի նույնքան լրջորեն վերաբերվել Ալիեւի հայտարարություններին, հատկապես, որ դրա համար կան բոլոր հիմքերը», - նշեց Մանոյանը:

Միեւնույն ժամանակ, ՀՅԴ ներկայացուցիչը բացառեց այս տարվա 2016 թվականի ապրիլյան դեպքերի կրկնության հավանականությունը՝ հավելելով, սակայն, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո կարելի է սպասել շփման գծում լարվածության որոշակի աճի: Սակայն լայնամասշտաբ ռազմական գործողությունները, ըստ նրա, լուրջ հարված կհասցնեն երկու կողմերին էլ, հատկապես՝ տնտեսական ոլորտում, եւ Ադրբեջանը դրանում առավել քիչ հետաքրքրված:

Ինչպես նշել է Կիրո Մանոյանը, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վերակենդանացման մասին խոսակցությունները կեղծ տպավորություն են ստեղծում, որ այս հարցով որեւէ բանակցություններ չկան, սակայն բանակցային գործընթացը դեռ ընթանում, բայց ոչնչի չեն հանգեցնի Ադրբեջանի խիստ ուլտիմատիվ դիրքորոշման, շփման գծում Բաքվի վարած քաղաքականության պատճառով: Բացի այդ, ՀՅԴ-ն գտնում է, որ Թուրքիան ակտիվորեն փորձում է միջամտել բանակցային գործընթացին, ինչը նույնպես չի նպաստում կարգավորման գործընթացին:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատուի՝  որ Կոսովոյի ճանաչումը մեծ տպավորություն է գործել Բաքվի վրա, եւ հայկական կողմը պետք է օգտվի դրանից՝ ստիպելով Ադրբեջանին ավելի լուրջ պահել բանակցային գործընթացում եւ ստիպել նրան որոշակի զիջումների գնալ: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խեսել է Երեւան «վերադառնալու» իր մտադրության մասին «վերադառնալ»՝ անվանելով դա իր պետության երկարաժամկետ նպատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ