News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թույլ չի տալիս Հարավային Կովկասին ամբողջությամբ իրացնել իր ներուժը, սակայն սա շատ հարուստ տարածաշրջան է՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային ոլորտներում: Այս մասին Trend-ի հետ հարցազրույցում, հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Եվրամիության դիրքորոշումը չափազանց պարզ է. մենք խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկաս ենք ցանկանում, որտեղ մարդիկ եւ հասարակությունը կարող են լիարժեքորեն իրացնել իրենց ներուժը»,- ասել է Կլաարը: Այդ նպատակով, ինչպես նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծում է անհրաժեշտ: «Ստատուս քվոն շատ առումներով չափազանց անկայուն եւ փխրուն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ համանախագահները հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված ձեւաչափ է, ինչը հաստատվել է նաեւ հակամարտության կողմերի կողմից, եւ ԵՄ-ն լիովին սատարում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին, որոնք ուղղված են հակամարտության լուծումը գտնելուն: Կարեւոր է ընդգծել, որ հենց կողմերն են կրում հիմնական պատասխանատվությունը, առանց կողմերի փոխզիջման՝ հակամարտությունը լուծել անհնար է: Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ դա կարող է դժվար լինել, եւ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասել է Կլաարը:

Դա, ըստ նրա, այն պատճառներից մեկն է, որի համար ԵՄ-ն պնդում է, որպեսզի հակամարտության կարգավորման հարցը քննարկվի տարածաշրջանում անցկացվող բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ: «Մենք ինտենսիվ կերպով ազդանշաններ ենք ուղարկում խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի վերաբերյալ, սակայն նաեւ ասում ենք կողմերին, որ մենք այստեղ ենք խաղաղ գործընթացին աջակցելու համար՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների ժամանակ, այնպես էլ, օրինակ, փոխկապակցված տնտեսությունների եւ հասարակությունների կառուցման կամ վերակառուցման մեկնարկից հետո: Որպես Եվրամիության հատուկ ներկայացուցիչ՝ ես սերտ աշխատանքային կապեր եմ պահում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, որպեսզի համոզվեմ, որ մեր գործողությունները սատարում են իրենց ղեկավարությամբ ընթացող գործընթացը: Կարեւոր է նաեւ փոխըմբռնման հասնելու համար տեղեկացնել Բրյուսելում մեր ղեկավարությանը, ինչպես նաեւ անդամ պետություններին հակամարտության խաղաղ կարգավորման շարունակական գործընթացի տարբեր ոլորտների մասին»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Սակայն ԵՄ-ն չի սահմանափակվում միայն քաղաքական գործունեությամբ, նշել է Կլաարը: «Մենք կարծում ենք, որ հակամարտությունների արդյունավետ կարգավորման համար պետք է գործեն նաեւ հանրությունները: Ուրիշ հակամարտությունների օրինակով տեսել ենք, որ խաղաղ համաձայնագրերը չեն իրականացվում, եթե ամենասկզբից գործընթացին հասարակությունը ներգրավված չէ: Իմ կարծիքով՝ Հարավային Կովկասը բացառություն է: Այս պատճառով ԵՄ-ի համար պաշտոնական խաղաղ գործընթացին աջակցելու կարեւոր տարրերից մեկն է նաեւ հասարակության հետ աշխատանքը: Սա այն է, ինչն անում ենք Վրաստանում, որն իմ մանդատի մի մասն է կազմում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ենթատեքստում մենք աջակցում ենք վստահության ամրապնդման միջոցառումներին՝ հենվելով քաղաքացիական հասարակության վրա, ինչպես նաեւ մարդկանց միջեւ շփումներին նախաձեռնության միջոցով, որը կոչվում է Լենային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերություն (EPNK): Սա եզակի նախաձեռնություն է՝ մի քանի շատ փորձառու հասարակական կազմակեպությունների մասնակցությամբ: Մենք, իհարկե, դժվարությունները չենք թերագնահոտւմ. այս հակամարտությունում առկա են շատ ուժեղ զգացմունքներ եւ խիստ բեւեռացում, եւ նման միջավայրում խաղաղության հաստատմանն ուղղված գործունեությունը կարող է դժվարությունների բախվել: Փաստորեն, մարդկանց շփումները եւ խաղաղ ջանքերը կարող են ցույց տալ, որ 2 կողմերի միջեւ գոյություն ունեն փոխադարձ շահեր, եւ որ հակամարտությունը չպետք է դիտարկվի այն տրամաբանությամբ, որի համաձայն մի կողմը կարող է շահել, եթե միայն մյուսը տանուլ տա: Եթե գերակայեն համագործակցությունը եւ փոխադարձ շահերը, օրինակ՝ տնտեսական ոլորտում, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսին է մարդու անվտանգությունը կամ շրջակա միջավայրը, կամ ընդհանուր մշակութային ժառանգությանը պատասխանատու մոտեցումը, համոզված եմ, որ դա կարող է նպաստել խաղաղ գործընթացի առաջմղմանը»,- ասել է Կլաարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ