Մեծ Բրիտանիան կոչ է արել Իրանին դադարեցնել գործողությունները, որոնք Եմենի հակամարտության սրմանը կարող են հանգեցնել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, հփոխանցում է Reuters-ը:
«Ես կոչ եմ անում Իրանին դադարեցնել գործողությունները, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը, եւ աջակցել Եմենում հակամարտության քաղաքական կարգավորմանը,- ասել է Ջոնսոնը, - Ես նաեւ կոչ եմ անում բոլոր կողմերին ամբողջությամբ հետեւել միջազգային իրավունքին՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը եւ մարդու իրավունքները»: