News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանը լրջորեն մտահոգված է Սիրիայում ԱՄՆ ներկայությամբ, ինչը անօրինական է համարում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով ենք, որ մենք կշարունակենք այս հարցի շուրջ երկխոսությունը, որպեսզի քաղաքական կարգավորման համար այն կարեւոր պայմանավորվածությունները, որոնք մենք (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) հասել ենք, ամրապնդվեն»:

Նախարարը խոստովանել է, որ սա իր 22-րդ այցն է Ռուսաստան: «Սա ցույց է տալիս Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական հարաբերությունների խորությունը, որոնք մինչ օրս շատ կարեւոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման գործում», - ասել է նա:

Բացի այդ, Իրանի արտգործնախարարը բարձր է գնահատել Պարսից ծոցի երկրների միջեւ երկխոսության գաղափարը: «Մենք հուսով ենք, որ Ռուսաստանն այդ շփումների ընթացքում կառուցողական դեր կխաղա», - ասել է նա: «Մենք նաեւ հուսով ենք, որ Եմենում իրավիճակը կարգավորելու ձեր ծրագրով մենք կկարողանանք դադարեցնել այս երկրում տեղի ունեցող հումանիտար աղետները», - ավելացրել է Զարիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ