Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքու այցելած Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ դեսպանորդ Թոյվո Քլարի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է haqqin.az- ը` վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշելով, որ երկու զինված բանակները ճակատի գծում միմյանց դեմ են կանգնած, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը չի բացառել ցանկացած պահի պատերազմի վերսկսումը:
Իր հերթին Թոյվո Քլարը կարեւորել է հակամարտության շուտափույթ եւ խաղաղ կարգավորումը` Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովման համար` ընդգծելով, որ Եվրամիությունը բանակցությունների շարունակման կողմնակից է: