News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի ագրեսիայի դեպքում Լիբանանի բանակը հնարավոր բոլոր միջոցներով կպաշտպանի երկրի ինքնիշխանությունը եւ իր հանքավայրերի նկատմամբ իրավունքը, հայտարարել է Լիբանանի բանակի հրամանատար Իմադ Աունը՝ տարածաշրջանային 8-րդ համաժողովի բացման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ես, այսօր այս ամբիոնի մոտ կանգնած, եւս մեկ անգամ հաստատում եմ, որ մենք կտրականապես մերժում ենք Լիբանանի ինքնիշխանության եւ իր տնտեսական հնարավորությունները զարգացնելու նրա իրավունքի նկատմամբ Իսրայելի ոտնձգությունների փորձերը: Բանակը գործի կդնի իր բոլոր հնարավորությունները իսրայելական ցանկացած ագրեսիա հետ մղելու համար: Որպիսին էլ լինեն գինը եւ զոհերը»,- ասել է Աունը:

Հունվարի վերջին Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Միջերկրական ծովի շելֆում, այսպես կոչված, Բլոկ 9-ը հրեական պետությանն է պատկանում: Լիբանանի ղեկավարությունն այդ ժամանակ հանդես էր եկել Թել Ավիվի խիստ քննադատությամբ՝ համանման հայտարարությունները երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգություն որակելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ