ԱՊՀ շուրջ 20 հազար քաղաքացի, որոնք ներգրավված են ահաբեկչական եւ ծայրահեղական կառուցներում, հաշվառված է Համագործակցության սահմանապահ մարմինների կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Ալբերտ Դրուժինինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ներկայումս (ենթադրաբար) ահաբեկչական եւ ծայրահեղական կառուցներում ներգրավված լինելու համար ԱՊՀ շուրջ 20 հազար քաղաքացի հաշվառված է Համագործակցության սահմանապահ մարմինների կողմից»,-հայտարարել է նա։