News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ տեմպով աճում է նաեւ ՌԴ շուկա հայաստանյան արտադրանքի արտահանման ծավալը: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ նշել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կատարված աշխատանքին տրված կառուցողական գնահատականի համար:

Նա նշել է, որ հանձնաժողովի վերջին՝ 2016թ. հուլիսին կայացած նիստից հետո բազմաթիվ հանդիպումներ են եղել եւ´ երկկողմ ձեւաչափով, եւ´ միջկառավարական հանձնաժողովի անդամների, եւ´ երկու երկրների գերատեսչությունների միջեւ:

«Մեր փոխգործակցությունը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, եւ կարելի է ասել, որ այժմ այն նոր աստիճանի է հասել, եւ դա արտացոլվում է նաեւ տնտեսական արդյունքներում: Բացարձակ թվերով ասած՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը մեր համագործակցության պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի է հասել՝ ավելի քան 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլարի: Ուրախալի է, որ մեծ տեմպով աճում է նաեւ ռուսաստանյան շուկա հայաստանյան արտադրանքի մատակարարման ծավալը. մեր գնահատականներով՝ նախորդ տարվա ընթացքում այն աճել է ավելի քան մեկ երրորդով՝ 2016 թ. համեմատ: Մենք դա կապում ենք ոչ միայն մեր՝ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսությունների կայուն զարգացման, այլեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի խորացման հետ», - ընդգծել է Մաքսիմ Սոկոլովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ