News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Թուրքի բեն Աբդելմուխսին Ալ Շեյխը Բոուլինգի համաշխարհային կենտրոնի ղեկավարի հետ ստորագրել է համաձայնագիր թագավորությունում առաջին երեք բոուլինգ  եւ բիլիարդ ակումբներ բացելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։  

Գործակալության տվյալներով՝ ակումբները կբացվեն թագավորության երեք քաղաքներում՝ Էր Ռիադում, Ջիդդեում եւ Էդ Դամամում։ Պայմանագիրը նաեւ ներառում է դրիֆթի համար հատուկ տեղ հատկացնելու եւ այլ մարզական նախագծեր, որի մասին ավելի ուշ կհաղորդվի։  

Ինչպես հաղորդում է գործակալությունը, այդ համաձայնագիրը ստորագրվել է թագավորությունում ժամանցային ոլորտի զարգացման ծրագրի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ