News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան կրկին պետք է վերանայի ամուսնական դավաճանության քրեականացումը, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրացնելով այն հարցը, որը ժամանակին աշխարհիկ թուրքերի վրդովմունքն առաջացրեց  եւ ԵՄ նախազգուշացմանն արժանացավ, հաղորդում է Reuters-ը:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այս հարցը բարձրացրեց 2004-ին, երբ իշխանության եկավ: Սակայն առաջարկը ընդդիմության բացասական արձագանքին արժանացավ, ԵՄ ներկայացուցիչները հայտարարեցին, որ դա կարող է խանգարել միությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին:

 «Կարծում եմ, որ այսօր տեղին է նորից ամուսնական անհավատարմության հարցը քննարկել, քանի որ մեր հասարակությունն այլ կերպ է ընդունում բարոյական արժեքները», - խորհրդարանում ելույթից հետո լրագրողներին ասել է Էրդողանը:

1900-ականների վերջում Թուրքիան կանանց համար ապաքրեականացրեց ամուսնական անհավատարմությունը: Տղամարդկանց համար այն օրինական էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ