News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Boston Dynamics ռոբոտաշինական ընկերությունը, որը վերջերս Alphabet Inc.-ի կողմից վաճառվել էր SoftBank ճապոնական տեխնոլոգիական հոլդինգին, շարունակում է մարդու եւ գիտակից մեքենաների միջեւ ապագա կոնֆլիկտի սերմեր ցանել: Հրապարակված հերթական տեսանյութը ներկայացնում է, թե ինչպես է ռոբոտը փորձում լուծել դրված խնդիրը, իսկ մարդը նրան խանգարում է, փոխանցում է «Վեստի»-ն:

Տեսանյութում մարդը հրում է SpotMini ռոբոտին ավտոմեքենայի դռան բռնակից, որը սարքը փորձում է բացել:  Թույլ տալով ռոբոտին կիսով չափ բացել դուռը՝ մարդը փորձում է այն պահել այդ դիրքում, իսկ հետո «պոչից» հետ է պահում ռոբոտ շանը: Ընթացքում շնից պոկվում է ծածկույթի մի մասը, սակայն արդյունքում մեքենային թույլ են տալիս իրականացնել դրված խնդիրը եւ, բացելով դուռը, մտնել ավտոմեքենայի մեջ:

Տեսանյութին կից մեկնաբանության մեջ նշվում է, որ ցուցադրվել է SpotMini-ի՝ խոչընդոտներին հարմարվելու ունակությունը, թե ինչպես է այն բացում է դուռը եւ ներս մտնում: Մինչ տեսանյութում ցուցադրվող իրադարձությունները մարդը ռոբոտին մոտեցրել է դռանը, ցույց է տվել դռան բռնակը եւ առաջ գնալու հրաման է տվել: Նույն հրամանը կրկին տալիս են տեսահոլովակի 42-րդ վայրկյանին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ