News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում կա որակի հարց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները»  թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, հիմնական հարցը հետեւյալն է՝ որքանով է կրթական համակարգը կապված աշխատաշուկայի հետ, որքանով է տվյալ բուհը հավատարիմ իր առաքելությանը. «Բարձրագույն կրթությունն իրավունք չունի հետեւել միայն աշխատաշուկային պահանջներին: Բարձրագույն կրթությունն ինքը կարող է նպաստել նոր շուկաների ձեւավորմանը»,-ասաց նախարարը:

Հաջորդ մեծ մարտահրավերը, ըստ նրա, այն է, որ Հայաստանում մասնագիտական կրթության խիստ հումանիտարիզացված է: «Մեր մասնագիտական կրթության 70 տոկոսը հումանիտար առարկաներ են: Գիտությունը համարյա ներկայացված չէ այսօր մեր բարձրագույն կրթության սպեկտում: Ոչ պետական համակարգն էլ առանձնապես ներկայացվածություն չունի: Մենք ունենք բնագիտության, գիտությունների պահպանման խնդիր, ու այդ խնդիրը մեզ տանում է մինչեւ դպրոց»:

Նախարարը կոչ արեց «անհատական, անձնային, ծանոթական» համակարգից վեր կանգնել, հասկանալ կրթության համակարգի ու գիտության ապագան 5 տարվա կտրվածքով. «Եթե մի երկրում, որտեղ գիտության մեջ ներգրավվածներից 35-55 տարեկան հատվածը 6 տոկոս է կազմում, 60 տարեկանից բարձր հատվածը՝ 36 տոկոս, այդտեղ խնդիր կա, ռեպրոդուկցիան սկսում է խզվել: Երբեք տարիքների բախում չի կարելի թույլ տալ, դա վտանգավոր է: Բայց ավագ սերունդն էլ պարտավոր է ապահովել իր մասնագիտության շարունակականությունը»,-ընդգծեց Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով. «Երիտասարդը, որը դառնում է 40 տարեկան, հասկանում է, որ ինքը որեւէ շանս չունի ամբիոնի, լաբորատորիայի վարիչ դառնալու, նա ուղղակի իր կարողությունները այլ տեղ է ներդնում, հիմնականում երկրից դուրս»:

Նա նկատեց, որ աշխարհում շատ երկրներ կան, որոնք գիտություն չունեն, ապրում են սպասարկման ոլորտով, սակայն Հայաստանը նման բան անելու իրավունք չունի. «Չի կարելի թույլ տալ, որ գիտական պոտենցիալը կորցնենք: Բոլոր այստեղ ներկաներին ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ երեսուն տարի լինելով ամբիոնի վարիչ, չեք դաստիարակել փոխարինող սերունդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ