News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի քահանա Գրեգ Մեդսոնը սելֆին մեղք է անվանել։ Հոգևորականի հայտարարությունը հրապարակվել է  Omaha World Herald թերթում։

Հոգևոր հայրը, որը ծառայում է Նևադաք նահանգի Օմահայի եկեղեցիներից մեկում, պատմել է, որ սելֆին մեղքերի պատճառ և հետևանք է։ Նրա կարծիքով՝ սեփական անձը լուսանկարելը և համընդհանուր հանրության համար հրապարակելը հպարտության, եսասիրության, պարծենկոտության, կեղծավորության եւ այլ բացասական հատկությունների դրսեւորումն է։

Նրա խոսքով՝ մարդը պետք է մերձավորի հանդեպ սեր դրսևորի, այլ ոչ թե սեփական անձի. «Աստված իր սերն ապացուցեց իր որդուն՝ Քրիստոսին  զոհելով, երբ մենք մեղսավոր էինք»,–մեջբերում է հոգևորականը աստվածաշնչյան խոսքերը (Գլուխ 5։10)։ «Եթե ընդունեք Աստծո շնորհը, նա ձեզ կբուժի սելֆիից»,–հավաստիացրել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ