News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին, Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հանել իր պաշտպանյալի հետ հեռախոսազրույցների եւ տեսակցությունների սահմանափակման արգելքը։

Նշենք, Կարո Եղնուկյանն այսօր եւս չի մասնակցում դատական նիստին, քանի որ նախորդ նիստին 10 ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից։

«Եղնուկյանին մեղադրում են 5 արարքների մեջ, որից 4-ը սակայն չի նկարագրվում, թե ինչպես են կատարվել։ Ըստ մեղադրանքի Կարո Եղնուկյանը աջակցել է Սասնա ծռերի» խմբավորման գործողություններին, նաեւ վճարում է կատարել «Սասնա ծռերի անդամներից մեկի հեռախոսի պարտքը մարելու համար։ Ո՛չ դատարանը, ո՛չ քննչական մրամինները չեն կարողանում նշել, թե Եղնուկյանը կոնկրետ ինչ հանցանք է կատարել։ Անձը 18 ամիս անհիմն կալանավորված է, իմ բոլոր միջնորդությունները մերժվում են լինեն դրանք կալանքի փոփոխման կամ ցանկացած այլ միջնորդություն, այնուամենայնիվ միջնորդում եմ հանել Եղնուկյանի հետ հեռախոսազրույցների եւ տեսակցությունների սահմանափակման արգելքը»,- հայտարարեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը ։

Մյուս պաշտպանները նույնպես միացան Տիգրան Հայրապետյանի ներկայացրած միջնորդությանը, իսկ մեղադրողներն առարկեցին ներկայացրած միջնորդության դեմ՝ կարծիք հայտնելով, որ այն պետք է մերժվի։

Տիգրան Հայրապետյանն էլ վրդովված հայտարարեց, որ ինչպես միշտ մեղադրողները դեմ են արտահայտվում իր ներկայացրած միջնորդություններին, եւ եթե Կարո Եղնուկյանի հետ դժբախտություն պատահի, ապա դրանում մեղավոր կլինեն մեղադրողները եւ դատավորը։

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Հայկ Ալումյանի ներկայացրած միջնորդությունը։

Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ կբողոքարկի դատավորի այդ որոշումը եւ լքեց նիստերի դահլիճը ՝ այլեւս ավելորդ համարելով իր ներկայությունը դատական նիստին։

Նշենք, որ այսօր «Սասնա ծռերի» անդամները վերջապես նիստերի դահլիճում են գտնվում։ Մի քանի նիստեր շարունակ նրանք դատարանի կողմից սանկցիա կիրառելու պատճառով չէին մասնակցում դատական նիստերին։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ