News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

30 տարի առաջ փետրվարի 20-ին Ժողովրդական պատգամավորների խորհուրդը Արցախի ժողովրդի կամքի համաձայն՝ պատմական որոշում ընդունեց, որը նոր էջ բացեց Արցախի պատմության մեջ եւ ազատագրական շարժման կարեւոր փուլ դարձավ։ Այս մասին ասված է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի տարածած շնորհավորական հայտարարությունում:

Այնտեղ, մասնավորապես, ասվում է.

«Արցախյան շարժումը աննախադեպ, իրապես ժողովրդավարական եւ խաղաղ շարժում էր՝ հանուն քաղաքացիական, ազգային իրավունքների, տնտեսական հավասարության եւ մշակութային ինքնության։

Շրջանակը հիշեցնում է, որ հենց Ստեփանակերտում էր, որ 1988 թ․ փետրվարի 13-ից տասնյակ հազարավոր մարդիկ ինքնաբուխ համախմբվեցին՝ վանկարկելով «Ազատություն», «Գլասնոստ եւ Պերեստրոյկա» , ինչպես նաեւ «Վերամիավորում Հայաստանի հետ»: Ապրելու, ազատության, սեփական ճակատագիրը տնօրինելու՝ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների պահանջատեր արցախյան շարժումը ոգեշնչեց նախկին հետխորհրդային տարածքում միլիոնավոր մարդկանց՝ ազատության համար իրենց պայքարում։

Շրջանակը հիշեցնում է նաեւ, որ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունը, որին կամայականորեն բռնակցվել էր Լեռնային Ղարաբաղը, ժողովրդավարական, խաղաղ եւ օրինական ցույցերին արձագանգեց  Ադրբեջանի տարբեր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) բնակվող հայ բնակչության ջարդերով՝ միջնադարյան դաժանությամբ: 

Շրջանակը նշում է, որ հայերի դեմ ռասայական ատելությունը այդ օրերից ի վեր դարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով իրականացվող պետական քաղաքականություն՝ դրանով իսկ ժխտելով Արցախի ժողովրդի գոյության իսկ իրավունքը։ 

Շրջանակը հարգանքի տուրք է մատուցում նրանց, ովքեր իրենց զոհաբերության շնորհիվ հնարավորություն ընձեռեցին Արցախի Հանրապետությանը հասնել անկախության եւ կառուցել ժողովրդավարական պետականություն:Այն վերահաստատում է միջազգային հանրության կողմից  Արցախի լիիարավ անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտությունը եւ անշրջելիությունը: Շրջանակը համարում է, որ իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի Հանրապետության վերադարձը, որն առանցքային նշանակություն ունի հակամարտության վերջնական լուծման եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ