News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լեւոն Գրիգորյանն իր վարույթում քննվող քրեական գործով Ռ. Հ.-ի օգտին ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել:

Այսպես, Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ«Նարսան» ՍՊԸ-ի փոխտնօրենՌ. Հ.-ն ամսական կայուն եկամուտներ ստանալու նպատակով Ա. Վ.-ի օժանդակությամբ զբաղվել է վաշխառությամբ, այն է` 2014-2015թթ.-ի ընթացքում բնակարանների ձեւական առուվաճառքի պայմանագրերի կնքման, իսկ իրականում` որպես գումարի վերադարձման երաշխիք հիշյալ բնակարանների գրավադրման դիմաց մի շարք քաղաքացիների գումարներ է տվել, որոնց դիմաց նրանցից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի  հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 2.5, 3 եւ 5 տոկոսադրույքներով տոկոսներ:

Ռ. Հ.-ի կողմից վաշխառություն կատարելու հիշյալ հանգամանքների, ինչպես նաեւ խարդախության եղանակով բնակարանների հափշտակություններ կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացրել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լեւոն Գրիգորյանը: Սակայն Ռ. Հ.-ի կողմից վաշխառությամբ զբաղվելուն օժանդակած Ա. Վ.-ն նախաքննության ընթացքում հիշյալ քննիչին առանձնապես խոշոր չափերով կաշառք է առաջարկել Ռ. Հ.-ի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, վաշխառություն կատարելու դրվագներով պատշաճ քննություն չկատարելու, Ռ. Հ.-ի նկատմամբ վաշխառության համար քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպես նաեւ հետագայում վերը նշված բնակարանների նկատմամբ դատարանի վճռով Ռ. Հ.-ին բարեխիղճ գնորդ ճանաչելու պայմաններ ստեղծելու համար Ա. Վ.-ն քննիչ Լ. Գրիգորյանին առաջարկել է 4.763.750 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Քննիչն ընդունել է կաշառքի առաջարկը, սակայն հասցրել է ստանալ կաշառքի մի մասը` 952.750 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլարը:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար քննիչ Լ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վաշխառությամբ զբաղվելու համար Ռ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ վաշխառությամբ զբաղվելուն օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչ Լ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ