News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է («Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդված, 4-րդ կետ),

նիստերի լուսաբանման ընթացքում ԶԼՄ-ների տեսախցիկների հասանելիությունը նիստերի դահլիճի ողջ երկայնքով («Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հոդված, 3-րդ կետի 3-րդ մաս),

Երեւանի ավագանու նիստերի հեռարձակում ուղիղ եթերով՝ ապահովելով դրա անխափանությունը (Երեւանի ավագանու կանոնակարգի 108-րդ կետ),

ավագանու անդամի հրավերով քաղաքապետարանի վարչական շենք լրագրողի երաշխավորված մուտքի իրավունք:

Վերոգրյալ սկզբունքները բխում են ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից:

Սույն սկզբունքներին հակասող որեւէ որոշման կամ գործողության դեպքում Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը կգործի «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի համապատասխան (Ավագանու անդամն իրավունք ունի ավագանու եւ քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները)»:

Տպել
Ամենաշատ