Մինչեւ 2018 թվականի վերջ Հայատանում շինարարական ծավալները 15 տոկոսով կաճեն: Փետվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կանխատեսում կատարեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Համեմատության համար նա նշեց, որ 2017 թվականին հատվածի ռիսկը 3 տոկոսից չի անցել: «Սա բավական հավակնոտ, բայց իրատեսական նշաձող է, որին կհաջողվի հասնել մի քանի ընթացիկ շինարարական նախագծերի ավարտման եւ նորերի մշակման շնորհիվ»,- նշեց պաշտոնյան:
Նրա խոսքով՝ շինարարության ոլորտում աճը մեծ մասամբ կապահովվի բնակաշինության հաշվին, ինչպես նաեւ կոմերցիոն, այդ թվում հյուրանոցների, գրասենյակների եւ բիզնես կենտրոնների կառուցման: «Շնարարության ոլորտի ակտիվացումը պայմանավորված է ինչպես ներքին պահանջարկով, այնպես էլ արտաքին, որը բխում է հիմնականում հայկական Սփյուռքից»,- հավելեց Նարեկ Սարգսյանը:
Հայաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ Հայաստանում շինաշխատանքների ծավալը 2017 թվականին կազմել է 415,8 մլրդ դրամ՝ 2016-ի համեմատությամբ աճելով 2,2 տոկոսով: