Ֆիլիպինների ոստիկանությունը մի շարք գործողությունների ընթացքում սպանել է թմրավաճառքի մեջ կասկածվող 10 մարդու եւ կալանավորել 63-ին, փոխանցում է Reuters-ը:
Այն պահից ի վեր, երբ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ոստիկանությանը թույլ տվեց վերականգնել գործողությունները, որոնք դադարեցվել էին 2 ամսով անզեն դեռահասի սպանության պատճառով, սպանվել է 88 մարդ, մոտ 9 հազարը կալանավորվել է: