SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկը Twitter-ում կատակ գրառում է արել, որում իբր հայտնել է գլոբալ համացանցի մատչելիության գաղտնագիրը։
«Ոչ մեկին չասես, WiFi-ի գաղտնաբառն է «մարսեցիներ»-ը,- գրել է Մասկը։ Մեկ օրում գրառում 5,5 վերահրապարակում է արվել, 40 հազար հավանում ստացել։ Ցանցի օգտատերերը գնահատել են գործարարի հումորը, շնորհակալություն հայտնել աշխատանքի համար։
Ըստ ամենայնի, Մասկի կատակը կապված է Falcon 9 հրթիռակրի վերջին արձակման հետ։ Հրթիռն ուղեծիր է հանել Tintin A եւ Tintin B արբանյակները՝ մոլորակի ցանկցած կետից համացանց մտնելու հնարավորությամբ։ SpaceX-ի ներկայացուցիչների փոխանցմամբ, երկու արբանյակներն ուղեծիր են դուրս եկել եւ կապ հաստատել Երկրի հետ։