News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Տուլայում 2015թ. նոյեմբերին հայկական ավտոբուսի վթարի գործով 4,5 տարվա ազատազրկման դատապարտված հայ վարորդ Գառնիկ Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ դատարանը մերժել էր իրենց բողոքն ու դատավճիռը թողել անփոփոխ:

Նշենք, որ Վճռաբեկը հետ էր ուղարկել գործը առաջին ատյան՝ նոր դատավճիռ կայացնելու համար: Գառնիկ Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց չկա, բողոք չունեն նաեւ վթարի հետեւանքով մահացած ուղեւորների հարազատներն ու վնասվածքներ ստացած ուղեւորները: Պաշտպանը հայտնեց, որ չի բացառվում՝ Գառնիկ Հարությունյանը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տեղափոխվի Հայաստան պատիժը կրելու:

Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Առաջին ատյանի որոշմամբ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչն անփոփոխ էր թողել դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news