News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1983 թ. ծնված Սաթենիկ Ս.-ն եւ հայտնել, որ Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի մոտ նկատել է, որ դրամապանակը չկա, որի մեջ եղել է 33.000 դրամ, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական եւ բանկային քարտերը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ժամը 23.00-ին Երեւանի Հ.Հակոբյան փողոցի թիվ 3/15 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի սրահում Սաթենիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը եւ ժամը 22.40-ին Հ.Հակոբյան փողոցի թիվ 3/15 հասցեում գտնվող բանկոմատից կանխիկացրել 75.000 դրամ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ