News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցյալ գիշեր թալանել են Լատվիայի Բանկի (Կենտրոնական բանկի) նախագահ Իլմար Ռիմշեւիչի տունը:  Ռիմշեւիչը կասկածվում է կոռուպցիայի մեջ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» այս մասին  փետրվարի 24-ին լրագրողներին ասել է նրա փաստաբան Սաուլվեդիս Վարպինշին:

Նրա խոսքով՝ Լանգստինի սեփական տանից գողացել են մի քանի «շատ արժեքավոր իրեր»: Փաստաբանը վստահեցրել է, որ գողերը շատ լուրջ աշխատել են՝ ավերելով տունը եւ Ռիմշեւիչը կարծում է, որ դա պատահականություն չէ:

 «Իրավիճակը ցույց է տալիս, որ դա նախապես ծրագրված եւ լավ կազմակերպված գործողություն էր», — ասել է Վարպինշին:

Նա չի նշել, թե ինչ իրեր են գողացվել՝ ասելով, որ դրանք քննության մանրամասներն են, որոնց հետ այժմ աշխատում են իրավապահները:

Ոստիկանութւան ներկայացուցիչ Սիգիտա Պիլդավան հաստատել է տանից գողության փաստը:

Լատվիայի Բանկի նախագահ Իլմար Ռիմշեւիչը կասկածվում է շորթման եւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Խոսքը առնվազն 100 հազար եվրո կաշառքի մասին է: Ռիմշեւիչն իրեն մեղավոր չի համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ