News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն դեմ է ապրիլի 22-ին Վենեսուելայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միաժամանակ անցկացմանը: Այս մասին փետրվարի 24-ին տարածած հայտարարության մեջ նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները հարգում է Վենեսուելայի ընդդիմադիր կուսակցությունների որոշումը` ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները անցկացնելու՝    նախագահ  Նիկոլաս Մադուրոյի առաջարկած պայմանները մերժելու մասին: Մենք մերժում ենք իշխող կուսակցության միաժամանակ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի կազմը փոխարինելու կոչերը: Դրա ընտրությունները պետք է անցկացվեն միայն 2021 թվականին, որը ամրագրված է 1999 թվականի Սահմանադրության մեջ», - ասել է Նաուերթը:

 Ապրիլի 22-ին այսպես կոչված «մեգա-ընտրություններ» անցկացնելու առաջարկը ներկայացվել էր այս շաբաթվա սկզբին Մադուրոյի կողմից: «Ժողովրդավարական միասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիայի վերահսկողության ներքո գտնվող խորհրդարանը այս նախաձեռնությունն անվանեց հարված իրավական պետությանը: Ազգային ասամբլեան սկսել է աշխատել 2016 թվականի հունվարին, պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ