News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կահիրեից 300 կմ հարավ՝ Վերին Եգիպտոսում գտնվող Էլ Մինյա նահանգում, հայտնաբերվել է 2,5 հազար տարեկան քրմական մեծ գերեզմանոց: Հնագիտական հայտնագործության մասին  լրագրողներին հաղորդել  է երկրի հնությունների հարցերով նախարար Խալեդ Ահմեդ ալ Անանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ պեղումների ընթացքում, որոնք սկսվել են 2017-ի նոյեմբերից, հնագետները հայտնաբերել են մի քանի գերեզմաններ, որտեղ 6-8 մետր խորության վրա գտել են տարբեր չափերի եւ ձեւերի 40 քարե եւ փայտե սարկոֆագներ, իդեալական պահպանված  17 մումիա եւ լցված կանոպներ:

Հայտնաբերվել են նաեւ բրոնզե, ոսկեզօծ եւ ոսկրե զարդեր, հուռութքներ, դիմակներ, կավե ամաններ, ինչպես նաեւ  հազարից ավել հուղարկավորման ուշեբտի արձանիկներ, որոնք հնում դնում էին գերեզմանների մեջ:

 «Սրանք փարավոնների ուշ շրջանի՝ մոտավորապես XXVI-XXVIII դինաստիաներից (մ.թ.ա. VII - V դարերի), հավանաբար Պտղոմեոսների դարաշրջանի սկզբի քրմերի ընտանեկան գերեզմանն է: Առաջիկա 5 տարում մենք կշարունակենք պեղումներն այդ շրջանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ