News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելական Imagesat International (iSi) ընկերությունը հրւապարակել է Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազայի տիեզերական լուսանկարները, որոնցում, ենթադրաբար, գրանցված է նորագույն ռուսական Սու-57 կործանիչների բազավորման վայրը, հայտնում է Haaretz պարբերականը:

iSi-ն երկու EROS (Earth Remote Observation Satellite՝ Երկրի հեռակառավարմամբ հետազոտության արբանյակներ) տեսակի արբանյակների օպերատորն է: Haaretz-ին տրամադրված լուսանկարները կատարվել են Eros B արբանյակով: Դրանցում երեւում են կայանատեղիիում կանգնած օդանավերը, որոնցից երկուսի ուըրվագծերը նման են ռուսական Սու-57-ին: Պարբերականը չի հստակեցրել, թե լուսանկարները երբ են կատարվել:

Հրապարակման մեջ նշված է, որ 5-րդ սերնդի ռուսական կործանիչները դեռեւս լիարժեք կիրառման համար պատրաստ չեն, դրանք, պարբերականի ենթադրությամբ, ավելի շուտ իրական պայմաններում փորձարկումներ կանցնեն, սակայն դեռեւս պարզ չէ՝ մարտական առաքելություններին լիարժեք կմասնակցե՞ն, թե՞ ոչ:

Սու-57 կործանիչի տեսանյութից հետո հրապարակվել է նաեւ լուսանկար https://news.am/arm/news/438114.html

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ