News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը փետրվարի 25-ին մեկնաբանել է ԿԺԴՀ-ի՝ Կորեայի թերակղզում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հաղորդում է ;«ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Հարավային Կորեայի կառավարությունը հաղորդել էր, որ հյուսիսկորեական պատվիրակությունը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:

ԱՄՆ հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան եւ միջազգային հանրությունը «ընդհանուր առմամբ համաձայն են, որ ապամիջուկայնացումը պետք է Հյուսիսային Կորեայի հետ որեւէ երկխոսության արդյունք դառնա»:

«Առավելագույն ճնշման քարոզարշավը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հյուսիսային Կորեան չի սկսել ապամիջուկայնացումը: Ինչպես նշել է նախագահ Թրամփը, եթե Հյուսիսային Կորեան ընտրի ապամիջուկայնացումը, նրան ավելի պայծառ ճանապարհ է սպասում», - նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ