News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը թմրանյութերի թեմայով զրպարտությունների նպատակը դիվանագիտական առաքելության վրա ստվեր նետելն է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կեղծ լուրերը, որոնք անցյալ շաբաթ տարածվել էին այս գործի տարբեր կողմերի վերաբերյալ, իմ կարծիքով, նպատակ են հետապնդում շեղել ուշադրությունը գլխավորից եւ ստվեր նետել այս բավական բարդ ու անսովոր գործում աշխատանքի վրա»,- ասել է Ռյաբկովը:

Ռյաբկովը պատմել է օպերացիայի մանրամասները: Նրա խոսքով՝ Բուենոս Այրեսում ՌԴ դեսպանատան տեխնիկական անձնակազմի նախկին աշխատակիցներից մեկը դեսպանատանը կից դպրոցի նկուղային տարածքներից մեկում ճամպրուկ էր թողել, որը, ինչպես նա էր ենթադրում, հետագայում հնարավոր կլինի տեղափոխել Ռուսաստան: «Սակայն դեսպանի եւ աշխատակազմի կողմից դրսեւորած զգոնության շնորհիվ համապատասխան ստուգումներ էին իրականացվել, որոնց արդյունքում այդ փաթեթներում թմրանյութեր էին հայտնաբերվել: Ապա գործին միացել էին մեր ծառայությունները, որոնք առաջին իսկ օրից սերտ շփման եւ համագործակցության մեջ էին արգենտինացի գործընկերների հետ: Այնուհետեւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ անցկացվեցին: Մանրամասները ես չեմ ներկայացնի՝ հաշվի առնելով այս հարցի բնույթը եւ այն փաստը, որ, հետաքննության եւ մեղավորների քրեական հետապնդման շահերից ելնելով, անհրաժեշտ է խիստ չափավոր տեղեկատվություն ապահովել»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Արգենտինայի՝ թմրանյութերի դեմ պայքարի ծառայությունների փոխգործակցության շնորհիվ այսպիսի մատակարարումների ալիքը «ոչ միայն փակվել է, այլեւ՝ հուսալիորեն արգելափակվել, այդ թվում նաեւ` կազմակերպիչներին եւ իրականացնողներին հայտնաբերելու տեսանկյունից»: Րյաբկովը նշել է, որ հետագա քայլերն այս ոլորտում արդեն կիրականացվեն դատական հարթությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ