News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցեն Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բեռլինյան այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի, ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔԴՄ խմբակցության անդամ Գունթեր Քրիխբաումի, ինչպես նաեւ ԳԴՀ Կանցլերի աշխատակազմի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը համակարգող վարչության պատասխանատու պաշտոնյաների հետ:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ներկա փուլում, խորհրդարանական դիվանագիտության մեջ մեծապես կարեւորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան - ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ նմանատիպ քննարկումների անցկացումը»,-այցի առնչությամբ նշել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով...
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
Ամենաշատ