Ավստրիայի կառավարությունն օրինագիծ է մշակել, որը թույլ է տալիս հատուկ ծառայություններին հետեւել WhatsApp մեսենջերի եւ Skype-ի օգտատերերի գրագրությանը, ուղարկված եւ ստացած աուդիոներին ու վիդեոներին հանցագործությունների հետաքննության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հատուկ Ծառայությունները կհետեւեն այն օգտատերերի մեսենջերներին, որոնք կասկածվում են հանցագործությունների իրականացման մեջ, եթե դրա համար 5 եւ ավելի տարվա ազատազրկում է սահմանվում։ Մասնավորապես, այդպիսի հանցագործությունների շարքում է դասվում ահաբեկչական գործունեությունը կամ կյանքի համար վտանգավոր այլ արարքները։