News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջին տարիներին անուսնաբուծության ոլորտում նկատվում են անբարենպաստ միտումներ, որոնք ազդում են մսի մանրածախ գների վրա։ Խոզի մսի պարագայում թանկացումը կարելի է վերագրել արտաքին գործոններին, սակայն տավարի մսի թանկացումը ամբողջությամբ կապված է ներքին գործոնների հետ։

Ի՞նչ գներ են այսօր մսի շուկայում։ Այս հարցի պարզաբանման համար  NEWS.am-ի թղթակիցը փետրվարի 24-26-ին շուկայում ուսումնասիրել է խոզի եւ տավարի մսերի գները։ Ուսումնասիրության համար ընտրվել են 10 մանրածախ օբյեկտներ մայրաքաղաքի Շենգավիթ եւ Էրեբունի թաղամասերում (ինչպես խանութներ, այնպես էլ սուպերմարկետներ)։ Արդյունքերը ներկայացված են ներքեւում բերված աղյուսակներում։ Աղյուսակների վերին տողում (11-րդ տողում) տվյալ գնի միջին գինն է որոշված։

Պարզ է, որ վաճառողները (տվյալ օբյեկտի սեփականատերերը) հաշվի են առնում գնորդների վճարողունակությունը։ Այս պատճառով մանրածախ գները քաղաքի ծայրամասերում կարող են ավելի  ցածր լինել, քան, օրինակ, կենտրոնի էլիտար օբյեկտներում։ Հավելենք, որ մսի տարբերակումը ոսկորով եւ առանց ոսկորի պարզեցված է։ Մասնավորապես, էական տարբերություններ կան մսի մեջ ոսկորի քանակության, համային հատկանիշների եւ այլ առումներով։ Այս է պատճառը, որ նշել ենք ընդհանուր՝ միսը՝ ոսկորով, սակայն գներն էապես տարբերվում են։

Սրա հետ մեկտեղ համեմատաբար ցածր գների համար առկա է այլ պատճառ եւս։ Մսի ցածր որակի պարագայում (օրինակ, սխալ պայմաններում պահված միսը) վաճառողները համեմատաբար իջեցնում են գները։ Առեւտրային ձեռնարկությունը, իհարկե, բարեգործական կազմակերպություն չէ։ Այդ պատճառով ցածր գների պարագայում դժվար է բարձր որակի արտադրանք ակնկալել։ Միաժամանակ, սակայն, բարձր գինը դեռ բարձր որակի նշան չէ։  

Եզրափակելով համեմատենք գնի առումով մսի հասանելությունը աշխատող մարդու համար Հայաստանում եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում։ Համեմատությունն կատարվել է հետեւյալ կերպ՝ սկզբում որոշվել է քանի կիլոգրամ տավարի միս կարելի է գնել Կրասնոդարի երկրամասում միջին աշխատավարձով, ապա նույնը դիտարկվել է Հայաստանի պայմաններում։ Այսպես, Կրասնոդարի երկրամասում միջին աշխատավարձով կարելի է գնել շուրջ 84 կիլոգրամ տավարի միս, իսկ Հայաստանում այդքան տավարի միս գնելու համար պետք կլինի ամսական 338 հազար դրամ աշխատավարձ (ներառյալ հարկերը)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ