News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ծաղիկներ եւ գույներ, գույներ եւ ծաղիկներ,-

Քաղցրանուշ երկիր, սա Հայաստանն է,

Սարյանի սրբության սրբոցը:

Սերգեյ Շերվինսկի

Կերպարվեստի հայկական ժամանակակից դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջեւան քաղաքում (ներկայումս՝ շրջան Դոնի Ռոստովում) էթնիկ հայ հողագործների ընտանիքում:

«Աչքերիս առաջ ամեն ինչ հառնեց արեգակի լույսի փայլի մեջ՝ ցորենի հասկերը փոխնիփոխ երեւացող խոտով, ծածկված բազմաթիվ ծաղիկներով, որոնց վրա ճախրում էին մեղուներն ու թիթեռները: Այս ամենն անհաղթահարելիորեն դեպի իրեն էր ձգում: Ես դյութված մտա ցորենի հասկերի մեջ եւ երազատեսության պես խորասուզվեցի այդ աշխարհի մեջ: Ես երկար քայլում էի եւ հոգնած քնեցի ցորենի հասկերի մեջ, հողի վրա, ինչպես մորս կրծքին»,- Մարտիրոս Սարյանի հիշողություններից:

1895 թվականին Մարտիրոս Սարյանն ավարտել է Նոր Նախիջեւանի հայ-ռուսական հանրակրթական քաղաքային ուսումնարանը: Արդեն նկարչության մեջ հաջողություններ ուներ: Փոստային գրասենյակում աշխատանքի ընդունվելով՝ նա այստեղ էլ էր ոգեշնչում գտնում՝ ամսագրերից նկարներ էր պատճենում եւ կատարում արտասովոր արտաքինով այցելուների ճեպանկարներ:

Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարան ընդունվելիս  նրա հետ պարապել է ավագ եղբոր ընկերը՝ նկարիչ եւ նույն ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթպանյանը: 1897 թվականին Սարյանը համալրում է մայրաքաղաքային ուսանողների շարքերը: Այդ ժամանակ ուսումնարանում առաջադեմ ստեղծագործական գաղափարներ էին հաստատված, այնտեղ դասավանդում էին լավագույն նկարիչներն ու վարպետները: Սարյանն ակադեմիական կրթությունը ակտիվորեն լրացնում էր մշակութային միջոցառումներով՝ այցելում էր թատրոններ, ցուցահանդեսներ ե գրադարաններ:

Մարտիրոս Սարյանին հաջողվեց կերպարվեստում սեփական ոճը, իր հոգին ձեռք բերել միայն 1901-1903 թվականներին Կովկաս ուղեւորությունից հետո: Նկարչի խոսքով՝ դրանք նրա կյանքի ամենադժվար տարիներն էին՝ ինքն իրեն գտնել ակադեմիականության շերտերում եւ օտար ոճերի շարքում:

Այդ տարիներին նկարիչը հրապուրվել է ֆովիզմով եւ իմպրեսիոնիզմով, դրական է արտահայտվում Մատիսի, Գոգենի, Սեզանի եւ Վան Գոգի հնարքների մասին: Համաշխարհային նկարչական համատեքստին սեփական ստեղծագործության մասնակցության գիտակցումը երիտասարդ վարպետին ավելի է ոգեւորում կերպարվեստում սեփական ճանապարհը գտնելիս: Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները ավելի վառ, հյութեղ եւ արտահայտիչ դարձան Արեւելքի երկրներով՝ Եգիպոս, Թուրքիա, Պարսկաստան, ճանապարհորդությունից հետո:

Այդ տարիներին Սարյանները բնակվում էին Նախիջեւանում՝ Մարտիրոսի ծնողների տանը: 1918-1919-ական թվականներին նկարիչը նախաձեռնում է Դոնի Ռոստովում Հայկական գավառագիտական թանգարանի ստեղծումը եւ դառնում է դրա առաջին տնօրենը:

1921 թվականին ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվելուց հետո Մարտիրոս Սարյանը խորասուզվում է նրա բնության գեղեցկության պատկերման մեջ: Նաեւ ստեղծում է Հնագիտության, ազգագրության եւ կերպարվեստի պետական թանգարանը, մասնակցում է Երեւանի նկարչական ուսումնարանի եւ Կերպարվեստի աշխատողների ընկերակցության ստեղծմանը:

  • Երեւանում դրված է Սարյանի հուշարձանը:
  • Երեւանի կենտրոնական փողոցներից մեկը կրում է Մարտիրոս Սարյանի անունը:
  • 2000 եւ 2005 թվականներին թողարկվել են Սարյանին նվիրված նամականիշներ:
  • Դոնի Ռոստովում եւ Նախիջեւանում կան Սարյանի փողոցներ:
  • Այդ փողոցի վրա տեղադրված է նաեւ նկարչի հուշարձանը:
  • Չալտիր գյուղում (Մյասնիկովի շրջան) արվեստի մանկական դպրոցը 2009 թվականից (վարպետի 130-ամյակի նախաշեմին) կրում է Մարտիրոս Սարյանի անունը:
  • Սարյանին է նվիրված Սերգեյ Շերվինսկու «Սարյանի արվեստանոցում» բանաստեղծությունը (1985):
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ