News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգյանը հորդորեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին մեկնաբանություններ խնդրել միայն Սերժ Սարգսյանից։

Ես չեմ կարող այս պահին մեկնաբանել քաղաքական գործիչների մեկնաբանությունները: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելքո» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն երեւույթին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ ինքը չի հավակնելու վարչապետի կամ նախագահի պաշտոնին, բայց պրոցեսները հենց դրան են տանում:

«Եթե ես ընտրվեմ հանրապետության նախագահ, եթե դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին եւ այդ պահին, երբ Հանրապետության այսօրվա նախագահն այստեղ կանգնած լինի, ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք իրեն, ոչ թե՝ ինձ», - նշեց նա։

Արմեն Սարգսյանը նշեց, որ եթե այդ ճանապարհով գնանք, կան հարգված երկրների ղեկավարներ, որոնք ոչ թե 2 տարին մեկ անգամ, այլ ֆեյսբուքով ու թվիթերով ամեն օր են հայտարարություններ անում. «Թե որքան է այդ հայտարարությունների քաղաքական կամ պետական արժեքը, թողնում եմ ձեզ դատելու»:

Հարցին, թե կան արդյոք ՀՀ-ում քաղբանտարկյալներ, Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքը լուրջ է վերաբերում այդ հարցին ու քաղացիական հասարակության եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի հետ քննարկել է հարցը ու տարբեր կարծիքներ լսել, խնդրել իրեն փաստաթուղթ տրամադրել։

«Դեռեւս չեմ տեսել եվրոպական ինստիտուտներից փաստաթուղթ, որի վրա գրված է, որ ինչ-որ անձ քաղբանտարկյալ է։ Երբ ներկայացնեն, տեսնեմ այդ փաստաթղթերը, իմ անձնական կարծիքը կունենամ եւ իմ վերաբերմունքը ցույց կտամ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն»:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ