News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ից Ինեկոբանկի գործադիր տնօրեն է նշանակվել Տիգրան Դավթյանը:

Տիգրան Դավթյանն ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ բանկային և ֆինանսական ոլորտներում, զբաղեցրել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:

Մասնավորապես, 2016 թվականից Տիգրան Դավթյանը զբաղեցնում էր Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, 2008-2016 թվականներին աշխատել է Կոնվերս բանկում, 2009-2016 թվականներին եղել է Կոնվերս բանկի գործադիր տնօրենը, վարչության նախագահը։

Տիգրան Դավթյանը hանդիսանում է բազմաթիվ գիտական և ուսումնական աշխատությունների հեղինակ և համահեղինակ: Ունի ԲՈՒՀ-երում դասավանդման ավելի քան 20 տարվա փորձ։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր: Ինեկոբանկի Խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը, մեկնաբանելով նշանակումն, ասել է.

«Ողջունում ենք Տիգրան Դավթյանին գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ուրախ ենք տեսնել նրան Ինեկոբանկի թիմի կազմում: Վստահ ենք` նա կգործադրի իր լավագույն ջանքերն Ինեկոբանկի դինամիկ զարգացումը շարունակելու և նախանշված նպատակներին հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ