News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է խստացնել թմրանյութերի տարածման համար նախատեսվող  պատիժը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Mediaite:

ԱՄՆ նախագահը նշել է, շատ երկրներում թմրավաճառները մահապատժի են ենթարկվում, եւ ԱՄՆ պետք է հետեւի դրանց օրինակին: Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հետ քքնարկել է օպիոդներ տրամադրող մի շարք դեղագործական ընկերությունների դեմ գործեր հարուցելու հարցը:

«Մեզ մոտ կան մարդիկ, որոնք գալիս են հիվանդանոց կոտրված ձեռքով, իսկ դուրս են գալիս կախվածությամբ», - ասել է նա: Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ում մարդու սպանության համար կարելի է մահապատժի ենթարկվել, սակայան թմրավաճառների նկատմամաբ, որոնց պատճառով հազարավոր քաղաքացիներ են մահանում, նման պատժամիջոց չի կիրառվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ