News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի կառավարությունը ներկայումս դիտարկում է հանրապետության միլիցիան ոստիկանության վերանվանելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սափար Իսակովը Բիշքեկում  կարգուկանոնի եւ քաղաքացիների անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ ազգային խորհրդաժողովի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը:

«Համապատասխան հանձնարարականն արդեն կա, սկսվել է որոշակի աշխատանքներ անցկացվել»,–նշել է նա: Միեւնույն ժամանակ, կառավարության ղեկավարը խոստովանել է, որ միլիցիան ոստիկանություն վերանվանելու համար անհրաժեշտ կլինեն զգալի ֆինանսական ծախսեր, հետեւաբար այս ուղղությամբ աշխատանքներն փուլ–փուլ կիրականացվեն:

Իսակովի խոսքով՝ միլիցիան «միլիտարիստական» եւ «ավտորիտար ռազմականացված կառույց» է:

Նա պարզաբանել է, որ ոստիկաններն ավելի շատ կուղղորդվեն քաղաքացիների հետ փոխգործակցության եւ համագործակցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ