News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ իրենց խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ «Ելք»-ից բացի առնվազն եւս երեք պատգամավոր դեմ է քվեարկել նախագահի թեկնածուին, թեեւ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններում միաձայն քվեարկելու որոշում է եղել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես վստահեցնում է, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից չէ 3 դեմը

«Մենք էլ կասկած չունենք, որ մեր որոշումը իրականացրել ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մե,քումյանը:

Մեր հարցին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինչու չի մասնակցել քվեարկությանը, Մելքումյանն անպատասխան թողեց:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Հայաստանի 4-րդ նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ