Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան միաձայն կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, 4 «դեմ» ձայնն իրենցից չի եղել:

«90 կողմ, 10 դեմ, 1 անվավեր, մեզ համար էական չէր՝ քանի կողմ կլիներ, 79 ձայնն արդեն անցողիկ էր: Իսկ այդ կասկածները... իհարկե, փակ գաղտնի քվեարկություն է, բոլորը իրենց խղճի հետ մնում են այդ արկղի մոտ եւ կատարում քվեարկությունը, համոզված եղեք, որ 65 հոգին՝ կոալիցիոն գործընկերները, միանշանակ կողմ են քվեարկել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հարցին՝ կասկածներ ունե՞ն, որ «Ծառուկյան» դաշինքից են դեմ քվեարկողները, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ չեն քննարկում դա: ՀՀԿ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ անձնական պատճառներով են դեմ քվեարկել: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի 7 անդամներն են քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, սակայն 10 դեմ է եղել: Մինչդեռ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները միաձայն կողմ քվեարկելու որոշում էին կայացրել: