News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տասնյոթամյա բրիտանացի Լլոյդ Գանտոնը ցմահ ազատազրկման է դատապարտվել ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերի համերգի ժամանակ հանուն «Իսլամական պետության» ահաբեկչություն կազմակերպելու փորձի համար, հայտնում է Telegraph թերթը։

Ըստ պարբերականի տվյալների՝ դեռահասը մի քանի նամակ էր գրել՝ սպառնալով հարձակում իրականացնել Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում ծրագրված համերգի ժամանակ։ Նամակներից մեկում նա իրեն անվանել է «ԻՊ զինվորը», ու ասել, որ «հարձակվելու է Քարդիֆի վրա այսօր, քանի որ Ձեր կառավարությունը ռմբակոծում է Սիրիան ու Իրաքը»։

Գանտոնի տանը կատարված խուզարկության ժամանակ ոստիկանությունը նրա դպրոցական պայուսակում հայտնաբերել է դանակ ու մուրճ, որոնք, ըստ քննության, դեռահասը մտադիր էր գործածել ամբոխի մեջ մեքենայով մխրճվելուց հետո։

Մեղադրյալը հերքում էր իր մեղավորությունը՝ հայտնելով, որ իր մոտ «հիմար հետաքրքրություն» էր առաջացել բռնության տեսարանների հանդեպ, սակայն ինքը իսկական ահաբեկչություն չէր ծրագրում։ Թերթը գրում է, որ դատավորը հայտնել է, որ չի կարող սահմանել դեռահասի ազատազրկման ու ազատ արձակման ժամկետները, քանի որ վստահ չէ, թե երբ մեղադրյալը կդադարի վտանգ ներկայացնել հասարակության համար։

«Ես վստահ եմ, որ դուք ծրագրում էիք զանգվածային սպանություններ, այլ ոչ թե մեկ մարդու սպանություն․․․ Ես չեմ կարող նախապես հասկանալ, թե երբ դուք այլեւս վտանգավոր չեք լինի»,- մեջբերել է պարբերականը դատավորի խոսքը։ Նշում են, որ ցմահ ազատազրկման դատապարտված Գանտոնը իրավունք ունի 11 տարի հետո միջնորդություն ներկայացնել վաղաժամկետ ազատ արձակման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ