News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Asymco վերլուծական ընկերության փորձագետները պարզել են, որ Apple-ի սարքերի օգտագործման միջին ժամկետը կազմում է 4 տարուց փոքր-ինչ ավելի: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

Հաշվարկների համար օգտագործվել է հրապարակային տեղեկատվությունը, որը տրամադրել է Apple կորպորացիան, որի համաձայն՝ ներկայումս ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է 2,05 մլրդ սմարթֆոն եւ համակարգիչ: Ըստ որում՝ 750 մլն սարք այլեւս չի օգտագործվում:

Հետազոտության մեջ նշվում է, որ վաճառված սարքերի նման քանակություն է գրանցվել 2013 թվականի երրորդ եռամսյակում, որից մեզ բաժանում է 4 տարի 3 ամիս: Փորձագետների կարծիքով՝ սա ընկերության արտադրանքի օգտագործման միջին ժամկետն է:

Նշվում է, որ iPhone-ի եւ Mac-ի օգտատերերը կցանկանային իրենց սարքերն ավելի երկար ժամանակով օգտագործել: Այսպես՝ 2008 թվականին այս ցուցանիշը 1,5 տարին չի գերազանցել:

Ավել վաղ հաղորդվել էր, որ Apple-ը մտադիր է 2018-ի վերջին iPhone-ի 3 նոր մոդել թողարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ