News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ մարտի 6-ին մեկնարկել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի` «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի հերթական`13-րդ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցելու համար Երեւան են ժամանել «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից 12 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում՝ Իրանից, Վրաստանից, Ադրբեջանից), Հայաստանում «ՏՐԱՍԵԿԱ»-ի անդամ պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նիստի մեկնարկից առաջ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վիկտոր Դովգանը նիստի նախագահությունը պաշտոնապես հանձնել է Հայաստանին:

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին` կարեւորելով այս միջոցառման անցկացումը Երեւանում եւ Հայաստանի անդամակցության ընթացքում մեր երկրում իրականացված տեխնիկական աջակցության եւ ներդրումային բազմաթիվ ծրագրերըԼ

«Վերջին տարիներին Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունից ակնառու է, որ ճանապարհաշինական եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը մեր քաղաքականության լոկոմոտիվներից են: Դրանք տարեցտարի ավելանում եւ ընդլայնվում են»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի հետագա առաջնահերթություններից պետք է լինեն տարածաշրջանում ճանապարհային անվտանգության ապահովումը, ճանապարհների եւ ծառայությունների թվայնացումը, ինչպես նաեւ անցակետերի արդիականացումն ու համապատասխանեցումը ժամանակակից նորագույն չափորոշիչներին:

Նախարարը նշել է նաեւ, որ միայն զարգացած ճանապարհային ենթակառուցվածքների, բաց սահմանների, ազատ առեւտրի եւ ներդրումների պայմաններում է հնարավոր խթանել թե՛ տնտեսությունների զարգացումը, թե՛ աշխատատեղերի ստեղծումն ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը տարածաշրջանային մակարդակով:

Նիստի ընթացքում հաստատվելու է «ՏՐԱՍԵԿԱ»-ի մաստեր պլանի եւ Միջկառավարական հանձնաժողովի` 2016-2026թթ. համար Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

Նախատեսվում է հաստատել նաեւ Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ