News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Sky News-ը հրապարակել է Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի դստեր՝ Յուլյա Սկրիպալի լուսանկարը: Նրանց հոսպիտալացրել են կիրակի՝ ենթադրաբար, թունավորման հետեւանքով: Այս նույն լուսանկարը տարածել է The Telegraph պարբերականը՝ նշելով, որ Յուլյա Սկրիպալին ճանաչողները հաստատել են նրա ինքնությունը:

Երկրի կառավարությունում աղբյուրը Sky News-ի թղթակցին նաեւ հայտնել է, որ փրկարարական ծառայության մի քանի աշխատակիցներ, որոնք աշխատել են դեպքի վայրում, հիվանդանոց են տեղափոխվել (բացի մեկից, բոլորին արդեն դուրս են գրել): Նրանք բողոքել են աչքերի այրոցից եւ հեղձուկից:

Բրիտանական ահաբեկչության դեմ պայքարի ազգային վարչության մամուլի բյուրոյից ՌԲԿ-ին հայտնել են, որ չեն կարող որեւէ կերպ մեկնաբանել Sky News-ի եւ The Telegraph-ի՝ ինչպես պնդվում է, հետախույզի դստեր՝ Յուլյա Սկրիպալի լուսանկարների հրապարակումները: «Այն ամենը, ինչ մենք հայտնում ենք, կայքում հրապարակված հայտարարություններն են: Մենք տուժածների ինքնության հրապարակման որեւէ ծրագիր չունենք»,- նշել է մամուլի բյուրոյի աշխատակիցը:

Ուիլթշիր կոմսության գլխավոր քոնսթեբլի պաշտոնակատար Քիր Փրիթչարդը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ հետաքննությունն արագ է ընթանում, որի գլխավոր նպատակն է հայտնաբերել, թե ինչի հետեւանքով են մարդիկ «ծանր վիճակում հայտնվել», եւ արդյոք դա կապ ունի քրեական հանցագործության հետ:

Նա նշել է, որ գործի քննությունը հիմա կղեկավարի ոստիկանական հակաահաբեկչական վարչությունը (Counter Terrorism Network): «Կարեւոր է նշել, որ նրանք դա ահաբեկչական հարձակում չեն համարել»,- ասել է նա:

Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալներին ծանր վիճակում հայտնաբերել են մարտի 5-ին: Նրանց հոսպիտալացրել են: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝  նրանք թունավորվել էին: Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվել է Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, 2010 թվականին նրան փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուսական հետախուզական բջջի անդամների հետ (նրանցից ամենահայտնին Աննա Չափմանն էր):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ