News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արդարադատության նախարար, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամ Հայկո Մաասը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի արտաքին գործերի նախարարությունը Դաշնային Հանրապետության նոր կառավարության կազմում: Այս մասին հայտնում է FOCUS Online-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:

Պաշտոնապես ԳՍԴԿ-ն մարտի 9-ի առավոտյան կհայտարարի, թե ում է ուղարկում նոր կառավարություն: Նախկինում տեղական ԶԼՄ-ները Մաասին անվանում էին Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հինգշաբթի հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը առաջիկայում հրաժարական կտա: Մաասը արդարադատության նախարար է 2013 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news