News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Սենատի կանոնակարգի եւ վարչական հարցերով կոմիտեն օրենսդիր ժողովի մի քանի կին ներկայացուցիչների բողոքի հետ կապված քննությունը ավարտելուց հետո տեղացի սենատոր Բոբ Հերցբերգին խորհուրդ է տվել զերծ մնալ գործընկերների հետ գրկախառնվելուց, հայտնում է Los Angeles Times պարբերականը:

«Հիմա դուք նախազգուշացվում եք, որ ձեր պահվածքը ողջունելի չէ»,- նշված է կոմիտեի նամակում: Պարբերականը հայտնում է, որ սենատորը կոմիտեից նկատողություն է ստացել:

Նահանգի Սենատը օրենսդիրի պահվածքի հետ կապված ներքին քննություն էր սկսել, երբ տեղական օրենսդիր մարմնի 3 գործող եւ նախկին կին ներկայացուցիչներ հայտարարել էին, որ նրա գրկախառնություններն անտեղի էին: Քննություն անցկացրած կոմիտեի ներկայացուցիչները պարզել են, որ մարդիկ երբեմն կարող էին իրենց անհարմար զգալ Հերցբերգի պահվածքի պատճառով, սակայն «մեծ մասամբ» դիմողներ սենատորի գրկախառնությունները բացասաբար չեն ընկալել: Դրանից զատ, քննության մասնակիցները եզրակացրել են, որ օրենսդիրի գործողությունները «սեքսուալ բնույթ» չեն ունեցել:

Քննության ընթացքում նաեւ պարզվել է, որ նախկինում տեղական Սենատը Հերցբերգին արդեն նախազգուշացրել էր, որ իր գրկախառնություններն ու հպումները «զգուշավորություն են առաջացնում»: Կոմիտեի զեկույցում նշվում է, որ օրենսդիրն այդ նախազգուշացումը լուրջ չի ընդունել եւ «չի կարողացել հասկանալ, որ այդ գրկախառնությունները ոմանց իսկապես անհարմարություն են պատճառում»:

Հերցբերգը, որն իր պահվածքի համար ստացել «գրկողը» (Huggy Bear) մականունը, ներողություն է խնդրել նրանցից, ովքեր անհարմարություն են զգացել իր գրկախառնություններից եւ հայտարարել, որ կոմիտեի եզրահանգումներին համաձայն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ