News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հետ բախումների հետեւանքով զոհվել են ոստիկանության 10 աշխատակից եւ 7 զինծառայող: Այս մասին հայտնել է 1TV-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հինգշաբթի ուրբաթ լույս գիշեր Թահար նահանգի Հվաջա Գհար գավառում թալիբները հարձակվել են հսկիչ անցակետերից մեկի վրա: Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել տեղական ոստիկանների օժանդակ ուժ, եւ կատաղի փոխհրաձգություն է ծավալվել: Նշվում է, որ 9 ոստիկան վիրավորվել է:

Արմատական շարժման գրոհայիններին ոչնչացնելու տեղեկություններ չեն հրապարակվում:

Վերջին շրջանում նկատվում է Աֆղանստանի արեւելյան եւ հարավային նահանգներում, նաեւ երկրի հյուսիսում ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում: Ըստ որում՝ արմատական խմբավորումների դաշտային հրամանատարները եւ շարքային անդամներն առավել հաճախ են հավատարմության երդում տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերւպությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ